Սուրբ Պսակի կամ Ամուսնության խորհուրդը տղամարդու եւ կնոջ միջեւ միասնության օրհնությունն է` օրինական ամուսնական կյանք վարելու համար: Տղամարդը եւ կինը փոխադարձ համաձայնությամբ միմյանց եւ Եկեղեցուն են միանում հոգեւոր կապով: 

Գալիլիայում Կանայի հարսանիքին ներկա գտնվելով` մեր Տեր Հիսուս Քրիստոս արտահայտում է իր հավանությունը ամուսնության սրբազան խորհրդի համար: Նա ամուսնության վերաբերյալ օրենքներ է մեզ տվել, որոնք արձանագրված են Մատթեոս 19.3-12: Պսակի եւ ամուսնության խորհրդի վարդապետությունը ամփոփված է Պողոս առաքյալի Եփեսացիներին ուղղված թղթում` (5.22-33): Այն ընթերցվում է արարողության ժամանակ որպես հիմնական մաս: 

 Ամուսնության նպատակը սուրբ է: Պսակի ժամանակ տղամարդուն ու կնոջը կոչ է արվում մասնակից դառնալ Արարչի գործին: «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ մեծացրե°ք նրանց Տիրոջ խրատով ու ուսումով» (Եփես. 6.4):

 Պսակը սահմանված է նաեւ նրա համար, որ կինն ու տղամարդը օգնեն միմյանց: «Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդոց. 2:18):

Սուրբ Պսակի կամ ամուսնության խորհուրդը մարդու կյանքի ամենակարեւոր իրադարձությունն է:

 Երբ արարողությունը սկսվում է, քահանան օրհնում է մատանիները, անցկացնում ամուսնացողերի մատներին ու հարսի եւ փեսայի աջ ձեռքերը միացնում` խորհրդանշելով հոգեւոր միասնություն: Մատանիները խորհրդանշում են նրանց կապն ու հավերժական հավատարմությունը միմյանց հանդեպ: Քահանան հարսին ու փեսային 3 անգամ հարցնում է, թե արդյոք նրանք մինչեւ իրենց կյանքի վերջ միասին կլինեն ու հավատարիմ կլինեն միմյանց: Ընթերցվոմ է նաեւ Հավատո հանգանակից մի հատված, որը պատմում է Քրիստոսի կյանքի իրադարձությունների մասին:

Ընթերցվում են հատվածներ Պողոս առաքյալի կողմից Եփեսացիներին ուղղված թղթից (Եփես. 5:22-33) եւ Մատթեոս առաքյալի Ավետարանից, որոնցում շարադրվում է Հիսուսի վարդապետությունը ամուսնության վերաբերյալ:

 Դրանից հետո քահանան պսակ է դնում հարսի ու փեսայի գլխին: Պսակները խորհրդանշում են հայոց թագավորին ու թագուհուն` Սուրբ Տրդատին ու Աշխենին, ովքեր Ս. Գրիգոր Լուսավորչի միջոցով 301 թ-ին քրիստոնեությունը հռչակեցին իբրեւ պետական կրոն: Զույգերի գլուխներն ու աջ ձեռքերը միացվում են, երբ կարդացվող աղոթքի ժամանակ հիշատակվում են Հին Կտակարանի հայրապետների անունները: Խաչեղբայրը պսակների վրա, հարսի ու փեսայի գլխավերեւում բռնում է Խաչը, որը խորհրդանշում է նրանց ամուսնության որոշման ողջախոհությունն ու զույգի մտավոր միասնությունը:

 Այնուհետեւ իջեցվում են պսակները, քահանան մի բաժակ գինի է օրհնում ու տալիս հարսին ու փեսային: Գինին խորհրդանշում է Քրիստոսի կողմից կատարված առաջին հրաշագործությունը Գալիլիա Կանայում, ուր նա հարսանիքի ժամանակ ջուրը գինու վերափոխեց, որպեսզի հյուրերը վայելեն այն:

 Մատթեոս 19

 3 Եւ փարիսեցիները, մօտենալով նրան, փորձեցին եւ ասացին. «Օրինաւո°ր է, որ մէկն իր կնոջը արձակի ամէն մի յանցանքի պատճառով»: 4 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դուք չէ°ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. 5 դրա համար տղամարդը պիտի թողնի հօրը եւ մօրը ու պիտի գնայ իր կնոջ ետեւից. եւ երկուսը մէկ մարմին պիտի լինեն: 6 Ապա ուրեմն` ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են: Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»: 7 Նրան ասացին.«Իսկ Մովսէսը ինչո°ւ մեզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»:” 8 Յիսուս նրանց ասաց. «Մովսէսը ձեր խստասրտութեան պատճառով ձեզ թոյլ տվեց արձակել ձեր կանանց: Բայց սկզբից այդպէս չի եղել: 9 Սակայն ասում եմ ձեզ, թէ ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է. շնանում է եւ նա, ով արձակուածին է առնում: 10 Իր աշակերտները նրան ասացին. «Եթէ այդպիսին է պարագան մարդու եւ կնոջ համար, լաւ է չամուսնանալ»: 11 Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ` նրանք, որոնց տրուած է. 12 որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձած. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»:

Եփեսացիներին 5

 22 Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպէս Տիրոջը, 23 որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպէս որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. եւ ինքն է փրկիչը այդ մարմնի: 24 Եւ ինչպէս եկեղեցին հնազանդում է Քրիստոսին, նոյնպէս եւ կանայք թող հնազանդուեն իրենց մարդկանց ամէն ինչում: 25 Մարդի°կ, սիրեցէ°ք ձեր կանանց, ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, 26 որ այն սրբացնի աւազանի մաքրութեամբ` խօսքով, 27որպէսզի նա իր առաջ կանգնեցնի փառաւոր եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղութիւն կամ նման բաներից ոչինչ չունենայ, այլ լինի սուրբ եւ անարատ: 28 Նոյն ձեւով մարդիկ պարտաւոր են սիրել իրենց կանանց, ինչպէս իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում. 29 որովհետեւ ոչ ոք երբեք իր անձը չի ատում այլ սնուցանում եւ խնամում է այն, ինչպէս որ Քրիստոս` եկեղեցին. 30 քանզի անդամներն ենք նրա մարմնի` նրա մարմնից եւ նրա ոսկորներից: 31 Դրա համար մարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ ետեւից. եւ երկուսը պիտի լինեն մէկ մարմին: 32 Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի եւ եկեղեցու վերաբերեալ: 33 Դուք էլ նոյնպէս ամէն մէկդ նոյնը արէք, որպէսզի իւրաքանչիւր ոք իր կնոջն այնպէս սիրի, ինչպէս իր անձը, եւ կինը երկնչի իր մարդուց:

 

Աղբյուրը՝ http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=119&pid=30

Advertisements

2 thoughts on “Պսակ…

  1. Մոտ 1 տարի առաջ, ամուսնությնս նախօրեին գրեցի այս նյութը, որը կարծում եմ ևս օգտակար կլինի ընթերցողին` Ի՞ՆՉ ԿԱՐԴԱԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ /http://sarkavag.blogspot.com/2011/07/blog-post.html/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s