Ինտերնետը ներկայումս հեղեղված է ստերով:

Տղամարդիկ իրենց համար մանկահասակ աղջիկներ հիմնականում գտնում են օնլայն: Սեռական վաճառքը փողոցից տեղափոխվել է ինտերնետ և աղջիկների տարիքը ավելի ու ավելի երիտասարդ է դառնում:

Ինտերնետը մանկապղծության մեջ հիմականում օգտագործվող գործիքն է ու այն օգտագործվում  է երկու փուլով:

1. Առաջին փուլում տարբեր անանուն չաթերում գտնում են աղջիկների, ներկայանում են որպես նրանց հասակակիցներ, երկար ժամանակ խոսելուց հետո ցանկություն են հայտնում հանդիպել: Հենց այստեղ է, որ ավարտվում է նրանց մանկական կյանքը և սկսվում մեկ այլ կյանք, եթե դա կարելի է կյանք համարել:

Սկզբում նրանք ենթարկվում ես սեռական  բռնությունը, որը  և դառնում է ստրկություն: Սեռական ստրկության կամ շահագործման համար աղջիկներին գտնում եմ երբեմն նաև ոչ ինտերնետով, բայց ինտերնետը օգտագործում է նրանց վաճառքի համար:

Երիտասարդ աղջիկները վաճառվում են հասուն տղամարդկանց  հաճույքի համար:

Շատ հաճախ այսպիսի վիճակում են հայտնվում այն աղջիկները, ովքեր հայտնվել են փողոցում միայնակ: Այս աղջիկներից շատերը, որոնք 12-16 տարեկան են, այդպես էլ երբեք դուրս չեն գալիս այդ կյանքից: Եվ երբեմն էլ հետագայուն նաև քրեական պատասխանատվության են ենթարկվում իրենց իրականացրած գործունեության համար, այսինքն մեղադրվում են մարմնավաճառության մեջ: Իհարկե, ոչ ոք պատասխանատվություն չի կրում նրանց կործանված կյանքերի ու արժանապատվության համար: Նրանք նույնիսկ օրենքով չեն կարող պաշտպանված լինել: Նրանցից շատերը շատ երկար տարիներ չեն տեսնում իրենց ծնողներին: 

2.Սեռական շահագործման մեջ երկրորդ փուլում ինտերնետը օգտագործվում է որպես գործիք նրանք մասին տեղեկություն տարածելու ու վաճառելու համար: Առաջին հայացքից անմեղ թվացող կայքերում հատուկ բաժիններ են բացվում և տեղադրվում արդեն իսկ վաճառվող աղջիկների կիամերկ նկարները: Սա արվում է նրանց <<սեփականատիրոջ>> կողմից: Եվ ոչ մի հաճախորդի այնքան էլ չի հուզում, որ այդ աղջիկը դեռ չափահաս էլ չէ:

Սարսափելի էր, երբ  հանդիպեցի մի գործի, որը 12-ամյա մի աղջկա մասին էր, ով, ենթարկվելով սեռական շահագործման,  ստիպված է եղել սպասարկել օրական 5-6 տղամարդու: Իսկ ավելի սարսափելի էլ այն է, որ նա խոսում է դրա մասին այնպես, ինչպես կպատմեր իր դասը դպրոցում: Նրան մայրը նույնիսկ չի էլ ցանկանում այլևս իր աղջկան տուն տանել կալանավայրից, որտեղ նա այժմ գտնվում է: Մայրը ասում է, որ երաշխիք չունի, որ նա չի հեռանա տանից ոնրից: Իսկ նա կալանավայրում էր հայտվել, քանի որ մեղադրվում ես մարմնավաճառության և տանից փախնելու մեջ:

Նրանց շահագործող տղամարդիկ տարբեր տարիքի են, տարբեր սոցիալակա խավի, ամուսնացած և ամուրի:Նրանց համար աղջիկ գտնելը նման է պիցցա պատվիրելուն:

Ինտերնետային կայքերը, որոնք ակամա կամ էլ շատ հաճախ կամա ու գիտակցորեն նպաստուն են սրան, երբեք չեն պատժվում, չեն երթարկվում ոչ մի վարչական պատասխանատվության: Նրանք ոչինչ չեն անում այս աղջիկներին պաշտպանելու համար:

Կայքերում հաճախորդ գրավելու և աղջիկներին վաճառելու համար օգտագործվում են հատուկ բառեր՝ երիտասարդ, թարմ, անմեղ…. (Վստահաբար նույնիսկ կարիք չկա այս ցանկը շարունակելու): Այս բիզնեսը երբեք այսքան շահութաբեր չի եղել, քան հիմա:

Բայց սա այն է, ինչ կատարվում է արևմտյան շուկայում: Իսկ ի՞նչ է կատարվում մեր մոտ՝ ՀՀ-ում: Իհարկե, այն ինչ կատարվում է այստեղ, չայրաց փոքրագույնն է, բայց սա էլ միտումներ ունի զարգանալու:

Մի քանի տարի է, ինչ ուսումնասիրում եմ օնլայն շփման անվտանգությունը ու բավականին գոհ էի, երբ ինտերնետի միջոցով մանկական սեռական շահագործման ոչ մի դեպք չգտա: (Կամ էլ կան, բայց ես չհանդիպեցի:) Դա էլ երևի պայմանավորված էր մարդկային գիտակցությամբ: Այսինքն Հայաստանում դեռ չկա երիտասարդ աղջիկների պահանջարկ:  Չնայած  այսօր արդյունքները այնքան էլ հուսադրող չեն: Իհարկե, դժվար թե երիտասարդ կամ մանկահասակ աղջիկներ գողանալու արևմտյան փորձը լայնորեն կիրառվի մեր երիկրի սահմաններից ներս, բայց  շատ մեծ ջանասիրությամբ աղջիկներին հրավիրում եմ տարբեր բնույթի հանդիպումնեի՝ հաշի չառնելով այդ աղջիկների տարիքը:  Իհարկե, վստահ չեմ կարող ասել, թե այդ հանիպումներից հետո աղջիկները տուն կվերադառնան թե ոչ, բայց ցավալին այլ է, որ միտումը կա:  Մեր մոտ միայն երմեբն հանդիպով սկանդալային պատմությունների փուլն է, բայց դրանում հիմանակում չափահասներն են ներգրավված: Բայց ցավալի էլ այն է, որ այսպես է սկսել զարգանալ ինտերնետով մանկահասակ աղջիկների թրաֆիքինգը և սեռական շահագործումը արևմուտքում:

Աստվածաշնչյան այս հատվածն էլ առանց մեկնաբանության.

Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կըլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը։ (Մաթեոս 18:6)

Հ.Գ. Այս ամենի մասին ավելի հանգամանալից հաջորդ գրառումներում….

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s