Եկեղեցի

Սուրբ Գևորգ Զորավարի տոնը…

Այսօր  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Գևորգ Զորավարի տոնը:

Սուրբ Գևորգը Կապադովկացի է` բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է վերջինիս` քրիստոնյաներին հալածելու ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է տվել սուրբին` ենթարկելով անլուր չարչարանքների: Ս. Գևորգի քարոզության շնորհիվ շատերը դարձի են եկել, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են, որ երկու բաժակ դեղ պատրաստի սրբին փորձելու և դարձի բերելու համար: Առաջին դեղով բաժակը խմելուց հետո պիտի փոխվեր սրբի միտքը, իսկ երկրորդի պարագային` պիտի մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ երկուսն էլ խմում է և ի զարմանս բոլորի կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի:


Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատանը` մեկառմեկ ջարդոտում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը գլխատել է տալիս Ս. Գևորգին շուրջ 303 թ.:
Մայր Աթոռում այսօր մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Գևորգ եպս. Սարոյանը: Պատարագին ներկա էր նաև Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Հայրապետը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s