Մի կորած հիշատակարանից: Փրկարար աղոթք

Երկրորդ օրն էր, ինչ ձյունը չէր դադարում: Բայց գալու էր մի պահ, որ այն դադարելու էր թափվել՝ ինչպես որ  կյանքը, որ շրջանակվել էր պատուհանի ու ձյան մեջ: Սկզբում պատուհանից այն կողմ տաք աշուն էր, հետո էլ սառը անձրև, տերևաթափ: Հիմա արդեն ձմեռ էր ու

ձյունաճերմակ փաթիլներ: Նա իր՝ քսան և ավելի տարիների ընթացքում երբեք ժամանակ չէր ունեցել երկար կանգնել պատուհաի առաջ ու նայել, թե ինչպես է փոխվում բնությունը՝ անցելով մի եղանակից մյուսը: Հիմա ուներ ժամանակ և նայում էր. դա էր այն միակը, որ մնացել էր իրեն: Արդեն երկրորդ օրն էր, ինչ միայն այս նուրբ ու սառը թիթեռնիկներ էին, որ տարօրինկան խաղաղությամբ էին պատում նրա հոգին:

Երեկոն էլ դարձավ գիշեր: Պատուհանի ապակուն հանկարծ տեսավ իր իսկ արտացոլանքը: Սարսափեց…. Փակեց աչքերը, որ չտեսնի: Հյուծված մատները սկսեցին դողալ: Իր անտանելի տգեղ դեմքը նույնիսկ կիսամութ ապակուց էր մահազդու երևում: Երկար ժամանակ է, ինչ իր սենյակից բացակայում էին հայելնիները ու տարբեր տեսակի հայելանման իրերը:  Հավաքելով իր հոգում մնացած վերջին կաթիլ քաջությունը՝ բացեց աչքերը: <<Կարևորը հոգու գեղեցկությունն է, իսկ մարմնականը միշտ էլ անցողիկ է>>,- հանկած այդքան ծանոթ ձայնը շշնջաց նրա ականջներում:

-Սուտ է, լռի՛ր- ասաց նա կիսաձայն:

Շուռ եկավ պահունից ու դժվարությամբ իրեն նետեց պահունին մոտ դրված մահճակալին: Աչքերը փակեց ու արցունքի երկու կաթիլ շտապելով հասան իր շուրթերին: Նա կարող էր այսօր հանգիստ լացել. դրա համար էլ խնդրել էր մորը, որ իրեն միայնակ թողնի սենյակում: Ախր շատ երկար էր թաքցրել արցունքները: Հնարավոր էր, որ այլևս հնարավորություն չունենար լացելու:

Վերմակով ծածկեց իր թուլացած ու դալկացած մարմինը: Նա նմանվել էր ձմռան ցրտին դրսում մոռացված  մի ծաղիկի: Չէր զգում արդեն իսկ իր սեփական սիրտը: Վերջինիս գոյության մասին հիշում էր միայն գիշերները, երբ արթնանում էր սրտի սուր ծակոցից ու հիշողությունների ծանրացած բեռից: Իր կյանքը հիմա արդեն հիշում էր նկարներով. մի քանի խամրած կադր մանկության կործ պատկերներից, մանկապարտեզ, դպրոց, համալսարան, նա, աշխատանք, նորից նա, նշանադրություն, հետո էլ կոտրված սիրտ, պատուհան ու աշուն, հետո պատուհան ու ձմեռ….

Բացեց մահճակալի կողքին դրված փոքրի դարակը: Հանեց այնտեղից մի գիրք: Ամբողջ աշնան ու ձմռան ընթացքում <<Փոքրիկ իշխանն>> էր կարդում: Բացեց այն: Առաջին էջին մակագրած էր ԻՄ ՓՈՔՐԻԿ ԱՐՔԱՅԱԴՍՏԵՐԸ. ՍԻՐՈՒՄԵՄՔԵԶ: Գրքի մեջ էջանշանի նման դրված էր նրա նկարը ու մի մատանի, որ նա էր իրեն նվիրել իրենց նշանադրության օրը: Բայց երբ նա հեռացավ, նույնիսկ չեկավ իր նվիրած մատանին տանելու, չնայած նա շատ էր խնդրել: Իսկ ինքը սպասել էր, հավատացել էր, ներել էր ու արտասվել, տառապել էր ու նորից ներել: Բայց այդպես էլ միայնակ էր մնացել: Նույնիսկ իր մոտ ընկերներն էին հեռացել իրենից այդ օրից: Միայնությունը իր հետ է եղել այս ամբողջ ընթացքում իր ամբողջ շքեղությամբ ու հմայքով: Մատանին վերցրեց գրքի բաց էջից ու այն սկսեց այրել իր ձեռքը: Սրտի ծակոցն ավելի ուժեղացավ: Չդիմանալով այս ճնշմանը՝ նա նետեցը մատանին սենյակի մյուս կողմը: Հետո էլ վերցրեց նկարը: Արցունքների մեկ այլ հոսք վազեցին նրա աչքերից:

-Ես քեզ սիրում եմ: Ների՛ր ինձ քեզ երբեք չմոռանալու համար: Մնաս բարով,- ասաց նկարին կիսաձայն ու փակ աչքերով նույն հանդարտությամբ սկսեց նկարը բաժանել բազմաթիվ մասերի:

Նետեց մանր կտորների վերածված նկարը մի կողմ, գիրքը հետ դրեց դարակը ու այնտեղից վերցրեց իր Աստվածաշունչը ու խաչը: Ցավը ավելի էր շատացել: Գիտակցությունը ավելի էր մթագնել: Փակեց աչքերը: Ափում ամուր պահելով իր խաչը՝ կապտագույն իր շուրթերով սկսեց կիսաձայն շշնջալ. 

– Հայր մեր` որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո:
Եկեսցէ արքայություն Քո

Եղիցին կամք Քո որպես
յերկինս և յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր:
Եվ թո՛ղ զպարիս մեր,
որպես և մեք թողումք
մերոց պարտապանաց:
Եվ մ՛ի տանիր զմեզ
ի փորձություն,
այլ փրկեա՛ զմես ի չարեն,
զի Քո է արքայություն
և զորություն
և փառք յավիտյանս.
Ամեն:

Արտաբերեց վերջին բառը ու զգաց, որ ուժերը իրեն լքում են, գիտակցությունը մթագնեց, ամեն ինչ սևացավ մի պահ: Երբ բացեց աչքերը, գիշերային մութը այլևս չկար, փաթիլներն էլ դադարել էիր թափվել երկնքից: Շուրջը միայն կանաչ էր: Սրտի ցավը անցել էր: Ականջին հասավ ջրի ձայն: Գնաց ձայնի ուղղությամբ ու տեսավ մի ջրվեժ: Ջուրն արտացոլեց իր պատկերը: Նա այնքան գեղեցիկ էր՝ առաջվա պես: Իսկ ուսերից կախվում էր մի գեղեցիկ սպիտակ զգեստ: Ձեռքերը վեր պարզեց ու զգաց արևի ջերմությունը: Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ նրա շուրթերին հայտնվեց այդքան երկար սպասված ժպիտը:

Լույս բացվեց: Նրա մայրը կամաց բացեց դուռը ու մտավ սենյակ: Եվ այնտեղ գտավ իր դստեր նշանադրության մատանին՝  սենյակի մի անկյունում ընկած, ամբողջ սենյակով ցրված նկարի կտորները և իր դստեր անշնչացած մարմինը՝ թաց աչքերով, իսկ շուրթերին՝ ժպիտ:

 

Ամեն տարի աշխարհում 7.6 միլիոն մարդ է մահանում քաղցկեղից՝ 20000-ից ավել մարդ ամեն օր, և ևս 12 միլիոն մարդու ախտորոշվում է քաղցկեղ ամեն տարի: Նրանցից շատերին ավելի արագ սպանում է միայնությունը, հուսահատությունը ու լքվածությունը, քան քաղցկեղը, մինչդեռ այս մահերից շատերը հնավոր է լինում կանխարգելել:

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s