Մի կորած հիշատակարանից · Աղանդ

Մի կորած հիշատակարանից: Եհովայի վկան….

Տարիներ անցան: Նա նորից քայլում էր: Քայլում էր, ու հոգնած ոտքերն հազիվ էին առաջնորդում նրան: Բայց տարիները կարծես նրա վրա չէի ազդել: Միայն թե մի փոքր ծերացել էր, մազերն էլ մի քիչ սպիտակել էին: Դեմքը նույնպես ծերացել էր՝  նիհարությունից այտոսկրերը ավելի էին ընդգծվել, առանց այն էլ խոշոր աչքերը ավելի էի մեծանում արդեն ոսկրացած ու մեծ ակնախոռոչներում: Միայն այդքանն էր փոխվել վերջին տարիներին: Տարիներ շարունակ ամեն առավոտ հայելուց իրեն էր նայում նիհար մեկը՝ գրեթե ոտնաթաթերը հասնող սև շրջազգեստով, սև ժանյակազարդ բլուզով, սև կոշիկներով, ցուրտ եղանակներին ու ձմռանը սև բաճկոնով, մազերը միշտ հավաքած, առանց շպարի: Ամեն օրվա պես նա նորից գնում էր երաժշտական դպրոց, որտեղ սոլֆեջիո էր դասավանդում: Կար մի ժամանակ, երբ նա ուներ ամեն ինչ՝ ընտանիք, երեխաներին ու իրեն սիրող ամուսին: Երեխաներին վերջին անգամ տեսել էր տարիներ առաջ, եթե իհարկե չհաշվենք այն, որ որդուն տեսել էի մի քանի օր առաջ, բայց որը իրեն այդպես էլ չճանաչեց:

Հասավ դպրոց, կիսաձայն բարևեց դռնապանին. նա միշտ էլ կիսաձայն խոսում:  Բարձրացավ դասարան: Մի քանի րոպե էլ չէր անցել, երբ եկան աշակերտները: Նա նրանցից յուրաքանչյուրի մեջ տեսնում էր իր երեխաներին, որոնց մանկությունը այդպես էլ չտեսավ, տեսնում էր իր անկատար մայրությունը: Երաժշտական դպրոցի երրորդ դասարանցիներն էի: Այսօր նրանք թելադրություն էին գրելու: Նա երեք անգամ նվագեց ամբողջ թելադրությունը. Առաջինը ծանոթանալու համար, երկրորդ՝ ընկալելու, երրորդն էլ արդեն գրել պատրաստվելու համար: Հետո էլ նվագեց առաջին մի քանի տակտը ու ժամանակ տվեց, որ աշակերտները գրեն: Իսկ նա նորից նստեց իր աթոռին, պայուսակից հանեց արդեն հնամաշ մի գիրք, որի վրա գրված էր Աստվածաչունջ,  ու սկսեց կարդալ, տեղափոխել էջանշանները, նոր նշումներ կատարել: Այնպես մի քանի րոպե: Հետո աշակերտների համար նվագեց հաջորդ տակտերը, բացատրեց ու նորից շարունակեց կարդալ:

Սա էր այն ամենը, ինչ կար նրա կյանքում: Տարիներ առաջ ամեն ինչ կորցրեց հենց այս նույն Աստվածաշունչ գրվածի պատճառով: Երբ մի օր ամուսինը բացահայտեց, որ նա Եհովայի վկաների հետ է շփվում, նա չէր էլ կասկածում, որ իր կինը այդքան հեռու կգնար: Երբ արդեն  ուշ էր ինչ-որ բա փոխելու համար, ամուսինը բաժանվեց՝  նրանից հեռացնելով նաև իր երեխաներին: Իրեն այդքան հարազատ Եհովայի վկա

քույրերն ու եղբայրները իրեն այդպես էլ չօգնեցին, բայց նա այդպես էլ հավատարիմ նմաց նրանց: Ի տարբերություն շատ Եվոհայի վկաների, որոնց միայն ֆինանսական օգնությունն է, որ պահում էր այդտեղ, նա իրական նվիրյալ էր: Նա իր աշակերտներին երբեք չի ներքաշել, երբեք չի քարոզել դասերին, բայց երբեք այդպես էլ չի հեռանա նրանցից:

Դեռ շատ տարիներ սևազգես միայնակ կինը իր զարմացած ու մեծ հայացքով կնայի իր աշակերտներին, երբեմն էլ գլուխը կթեքի, որ նրանք չնկատեն իր արցունքները: Միայնակ կքայլի տուն աշխատանքից հետո, քամուց շխկշխկոց իր ոսկորները կզգա, կհանդիպի մարդկայի անտարբերության հետ: Թաքուն լացելու ուժ էլ այլևս չի ունենա: Բայց դա նրան չի խոցի: Կարոտը…. սա է, որ նրան խոցումը է: Եվ նաև ցավը, որ իր երեխաները օտար կնոջն են մայրիկ ասում: Իսկ իր՝ մինչ այժմ այդքան սիրելի տղամարդը ուրիշին է գրկում: Կշարունակի ապրել՝ մտքում մեղադրելով ու ատելով բորոլին:

Բայց կգա մի օր….

 

Հ.Գ. Մինչ Հայ Առաքելական Եկեղեցին խրախոսում է ու ամեն ինչ անում է հայ ընտանիքների ամրության և համերաշխության համար, տարբեր տեսակի աղանդները իրենց քայքայիչ ազդեցությունն են ունենում ոչ միայն մարդակց հոգևոր աշխարհի, այլ նաև ընտանիքների վրա:

2 thoughts on “Մի կորած հիշատակարանից: Եհովայի վկան….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s