Մառախուղը սկսվել էր ցրվել, իսկ ձնախառը անձրևը արդեն դադարել էր: Լեռնային սառը օդի թարմությունը թափանցում էր մարմնի ամեն մի բջիջը: Այս լեռներից բացվում էր մի տեսարան, որից նույնիսկ բառերն էին խեղդվում կոկորդում, իսկ մտքրերը՝ անհետ կորում գլխում: Այստեղ էր, որ հատվում էին խաղաղությունն ու պարետազմը, մահն ու կյանքը: Այստեղ խաղաղությունը մահվան գին ուներ, իսկ մահն էլ այնքան հեշտ էր տրվում: Հեշտ…. Բայց ոչ բոլորին:

Երկու զույգ հզոր ոտնաձայներ  արագ-արագ անցնում էին ցեխոտ լեռնային շավիղով:  Հետո դրանք միախառնվեցին  լեռների խաղաղության ձայնին ու, հեռվից լսվող թռչունների ձայների հետ միաձուլվելով, ամբողջացրին նոր բացվող գարնանային պատկերը: Ոտքերը քայլում էին վստահ: Պարզ երևում էր, որ նրանք ծանոթ էին այս բարդ տեղանքին: Փոքրիկ շավիղը տարավ դեպի խրամատը, որը վերջին ձյունից ու անձրևներից հետո վերածվել էր ցեխի ու դեռ աշնանից մնացած տերևների խառնուրդի, որոնք ձյան հալվելու հետ ի հայտ էին  եկել: Բայց հզոր ոտքերը այդպես էր չկանգնեցին: Հասնելով պահակակետին` երկու զույգ սև աչքեր  գլխով ողջյուներին զինվորների, որոնք էլ իրենց հերթին սթափվեցի: Նրանք արագ անցան: Բարձրացան և կանգնեցի ամենաբարձր տեղում:

-Տարօրինակ խաղաղություն է:

Առաջինը  Տիգրանը  խախտեց լռությունը: Նա վերցրեց հեռադիտակը ու սկսեց զննել տարածքը: Նրա աչքից չէր վրիպում ոչինչ ՝ նույնիսկ մի փոքրիկ թռչունի տեղաշարժը: Երկար տարիներ էր արդեն բանակում, վերջերս էլ ստացավ մայորի կոչում: Կյանքի վերջին երկու տասնամյակը անցկացրել էր սահմանում  և շատ լավ գիտեր թշմանում: Հասցրել էր նաև դառնալ թշնամու առաջին թիրախներից մեկը:

-Խաղաղությունը տարօրինակ չի՛ լինում, Տիկ: Այն լինում է ցանկալի,- հնչեց Գևորգի հանդիմանող ձայնը:

Գևորգը նույնպես մայոր էր: Վերջին երկու տասնամյակները նրանց երկուսին դարձրել էին լավ ընկերներ՝ գրեթե անբաժան:

-Գև, մի՛ հեգնի: Մի տեսակ զգում եմ, որ ինչ-որ մի բան այն չէ: Ինչ-որ մի բան…

Տիգրանի խոժոռ հայացը թափառում էր դիմացի սարերով: Նա ինքն էլ չէր կողմնորոշվում, թե ինչ էր փնտրում: Նրա անհանգիստ շարժումները ավելի նյարդայնացրին Գևորգին:

-Տիկո, վերջ արդեն: Ամեն ինչ նորմալ է: Վայելիր այս անդորրը՝ ի սեր Աստծո:

-Ու դու դեռ հավատու՞մ ես Աստծո մասին հեքիաթին: Գիտե՞ս ինչ՝ ուզում ես հավատա, բայց ինձանից հեռու հավատա, որ ես չլսեմ ու չիմանամ- գրեթե գոռալով ասած Տիգրանը:

-Մի օր Աստված կպատժի քեզ այսպես խոսելու համար:

-Նա ինձ արդեն պատժել է, եթե իհարկե նա կա: Ու՞ր էր քո Աստվածը, երբ կնոջս ու մի քանի ամսական դստերս սառած մարմինները հանեցի մեր շենքի փլատակների տակից: Ու՞ր էր նա, երբ մայրս, այդպես էլ չաթնանալով, մահացավ: Ու՞ր էր նա, երբ պատերազմը խլում էր հազարավոր կյանքեր` թողնելով անթիվ ընտանիքների որբ ու միայնակ: Ու՞ր էր, երբ աչքիս առաջ մահանում էին մեր ընկերները, իսկ մենք ոչնիչ անել չէինք կարող: Մեր ընկերերը, Գև, նրանք, որոնց հետ էր անցնում մեր ամեն մի վայրկյանը և որոնց հետ էինք կիսում մեր ամեն մի կտոր հացը: Քեզ համար հեշտ է ամեն ինչ մոռանալ. դու երեկոյան գնում ես տուն ու երեխաներիդ հետ մոռանում ես անցածը: Իսկ ես ամեն գիշերը մտածում եմ, թե ինչպիսին կլիներ իմ աղջիկը, եթե չմահանար: Իսկ կի՞նս… Ա՛խր ես նրան սիրել եմ առաջին դասարանից, նրանից բացի ուրիշ ոչ ոք չի եղել իմ կյանքում: Չէ Գև, դու ինձ չես հասկանա: Ու՞մ է իմ կյանքը պետք…

Տիգրանը երդվյալ աթեիստ էր: Այն օրից, ինչ կորցրեց իր ընտանիքը, բա բանակում էր: Եվ այդ օրերը համընկան արցախյան պատերազմի սկզբի հետ: Հենց առաջին իսկ օրերից նա ռազմաճակատում էր: Անցել էր ամբողջ պատերազմի միջով, տեսել էր այն, ինչ մարդկային ուժեղ ոգին միայն կարող էր տանել: Ամեն մի մահացող ընկերոջը նախանձով էր նայում: Ամեն մի գնդակը,որ ուղղվում էր դեպի հայկական կողմը, նրա համար փրկության մի դուռ էր: Որոշների համար մահը սարսափ էր, իսկ նրա համար` փրկությունը: Պատերազմը ավարտվեց, իսկ նա այդպես էլ չհեռացավ: Մնաց բանակում: Ամեն անգամ, երբ իմանում էր, որ դիպուկահարի գնդակից ինչ-որ մեկը մահացել էր, ինքն իրեն միշտ նույն հարցն էր տալիս. ինչու՞ այս անգամ էլ ինքը չէր:  Այս անվախ ու համարձակ մարդը միայն մի բան անելու համարձակություն չէր ունեցել` ինքնասպանության: Շատ անգամներ էր փորձել իր մեջ ուժ գտնել ու վերջակետ դնել տասնյակ տարիների այս չբուժվող վերքերի ցավին: Կամ գուցե ամաչում էր Գևորգից` միակ մարդուց, որ նա ուներ իր կյանքում: Երեկոները հաճախ այցելում էր նրան: Ընթրում էր նրա ընտանիքի հետ, հետո էր նրա որդիների հետ զրուցում: Բայց հետո, երբ վերադառնում էր զորամաս, նորից միայնություն: Սա էր այն, ինչ մնացել էր նրա կյաքնում:

Գևորգը նորից լռեց, քանի որ նորից չգիտեր, թե ինչ ասեր: Բայց հոգու խորքում այն հույսը ուներ, որ մի օր իր այդքան սիրելի ընկերը կփոխվի: Թաքում հայացքով նայում էր Տիգրանին, երբ մի մանկական պարզունակ ուրախության կայծ անցավ իր աչքերով ու, թաքցնելով իր ուրախ ժպիտը, հարցեց.

-Տիկ, ասում ես, որ Աստված չկա: Այդ դեպքում ինչու ես աղոթագիրքը գրպանումդ պահոմ,- ասաց նա` ցույց տալով Տիգրանի գրպանից երևացող աղոթագիրքը:

Տիգրանը, հայացքը առանց կտրելու հեռադիտակից, հանեց աղոթագիրքը գրպանից:

-Մի՞թե կարծում ես, որ որոշել եմ աղոթել: Մի՛ եղիր այդքան միամիտ,- քմծիծաղով պատասխանեց Տիգրանը, -առավոտյան եմ վերցրել շարքային Գրիգորյանի ձեռքից: Այդ տղան ասես ցնորված լինի: Ամբողջ օրը սա է կարդում: Եկել է բանակ ծառայելու, թե՞ սա կարդալու: Դե տեսնենք` ինչ է կարդալու սրանից հետո:

Նրանք երկուսն էլ դեռ կանգնած էին նույն տեղում, Տիգրանն էլ այնքան էր տարվել տարածքը ուսումնասիրելով, որ գրեթե չէր շարժվում:

-Չի՛ կարելի այդպես, դու ինքդ էլ չես հասկանում ինչ ես անում: Քո ատելությունը քեզ սպանում է:

-Իսկ ինչ ես մտածում, կարո՞ղ է այս թղթի կտորները պետք է ինձ փրկեն:

Տիգրանի դեմքից չհեռացավ նույն քմծիծաղը: Ցանկացավ աղոթագիրքը դնել գրպանի, բայց զլացավ նույնիսկ աչքերը կտրել իր աշխատանիքից: Անփութորեն, առանց նայելու ձեռքը տարավ գրպանը, որ աղոթագիրքը դնի այնտեղ, բայց չզգաց, որ աղոթագիրքը այդպես էլ չդրեց գրպանը, և այն ընկավ: Գևորգը, որ նկատեց, բավականին բարկացած ձայնով ասաց.

-Ընկավ, գոնե հարգանք ունեցիր ու վերցրու այն:

-Հիմա կվերցնեմ: Կվերցնեմ, որ փրկի ինձ,-ասաց նա նույն հեգնանքով:

Մի կերպ կարողացավ աչքերը կտրել հեռադիտակից ու գլուխը  նոր էր կախել, որ վերցնել աղոթագիրքը, երբ իր հետևում լսեց ինչ-որ մի բարձր պայթյուն՝ նրանց երկուսին այնքան ծանոթ, չարագույժ ու տագնապալի: Տիգրանը սառեց տեղում հենց այդպես՝  գլուխը կախ: Չէր համարձակվում անգամ շարժվել կամ բարձրացնել գլուխը: Ուղեղը դադարեց ենթարկվել իրեն, ձեռքերը սառեցին, ու սարսուռը պատեց ամբողջ մարմինը: Գևորգը քարացել էր ու վախեցած հայացքը նետեց ընկերոջ վրա: Բոլորը միանգամից լռեցին: Տարօրինակ խաղաղությունն էլ ավարտվեց:

Վերցնելով աղոթագիրքը, որի համար Տիգրանը գլուխը կախել էր` արագ խաչակնքվեց` առաջին անգամ վերջին քսան տարիների ընթացքում: Բոլորն էլ շատ լավ հասկացան, որ դա դիպուկահարի գնդակն էր, որը սխալմամբ դիպավ հասցեատիրոջ հետևում գտնվող պատին:

Տարօրինկան է ստեղծված մարդը` հիշում է Աստծո գոյության մասին, երբ Աստված է մնում միակ փրկությունը, բայց զլանում է իր՝ Աստծո կողմից պարգևվված  կյանքի գոնե մի քանի վայրկյանը նվիրել նրան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s