Մի կորած հիշատակարանից

Մի կորած հիշատակարանից: Սերը տևում է երկու շաբաթ

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ…
Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
Հեռանալ…

(Վ. Տերյան, 1908թ. )

28.07.2013

Գանձան արդեն մարդաշատ էր դառնում: Որոշեցի հեռանալ… Այս անգամ էլ Գանձայից: Կիսասառած իմ ուղեղը ինձ առաջնորդեց անծանոթ մի ճանապարհով, որն իր վերջնակետը գտավ Փարվանայի սառը ափին:  Ինձ բնավ չէր հուզում ոչ ցուրտը, որը գնալով սաստկանում էր, ոչ էլ անձրև… Նստեցի ափին, հանեցի պայուսակիցս Տերյանի <<Մշնթաղի անուրջները>> ու սկսեցի կարդալ:

Տերյանին հասկանալու համար սա էր լավագույն տեղը: Հեռվից երևում էր Գանձան, ականջիս էլ Փարվանան էր ինչ-որ բան պատմում առանց դադարի ու անշտապ: Շուրջս Տերյանի սիրելի խաղաղ երեկոն էր, մթնշաղը , ուղիները՝ ժապավենի նման, անուշ նիրհող երկիրն ու երկինքը… Իսկ ո՞րտեղ եմ ես ինքս ինձ հասկանալու: Կգա՞ այդ օրը:

Աշուն չէր, բայց անձրև էր՝ պաղ, միապաղաղ…. Հիվանդ հոգուս ցավը բթացել էր, կամ գուցե դա այն մեծ տարածությունն էր, որ չէր թողնում զգալ այն: Բայց ես դեռ հիշում էի, հիշում էի այն, ինչից հեռացել էի…  Հեռացել էի կիսատ ասված խոսքերը, կիսատ մնացած մտքերից, կիսատ հույսերից ու իմ կիսատ աշխարհից: Իմ վերհուշի մեջ դրանք թաքնվել էին ու դողում էր այն վախով, որ կարող էին ջնջվել առհավետ: Եվ թող ասեին մարդիկ, որ անտարբեր էի, անուշադիր,  թող ասեին, որ անհոգի էի ու պարզապես լքել էի…

Փարվանա լիճ

Սառած ոտքերս գրեթե չէի զգում, բայց, նստած լճի ափին՝ քամուն դեմ հանդիման, շարունակում էի կարդալ… Քամին երբեմն իր հետ բերում էի լճի սառը կաթիլները, որոնք մեկ առ մեկ դիպչում էին գրքի էջերին ու այդտեղ էլ գտնում իրենց փոքր թռիչքի վերջին հանգրվանը: Չկար միաձայն ու աղոտ իմ առօրյան: Միայն Տերյանական կախարդական խոսքերն էին սահում իմ ուղեղում: Ես դեռ չգիտեի, որ այդ օրվանից այլևս ի զորու չէի լինելու գրել, մտածել… Իսկ եթե մտածեի էլ, ապա միայն Տերյանական մտքերով ու խոսքերով: Այդ սառը ջրից ահավոր միայն մենություն էր… Իսկ ես կորած էի, կորած… Գտնել պետք չէր ինձ:

Երբ ես հեռանամ, ինձ կմոռանան: Եվ թող մոռանան: Թող այդպես միշտ էլ մնամ հեռավոր, օտար բոլորին և այնքան ծանոթ: Թող որ ես չզգամ, որ փնտրել են ինձ, լսել իմ մասին կամ գուցե հիշել: Եվ անթափանց այդ ալիքներում էր, որ պետք է մեռներ իմ հույսը՝  այդպես էլ չհասցնելով ապրել:

Անանց էր օրը, թախիծն էլ՝ անսպառ: Աչքրես կտրեցի գրքից ու նայեցի շուրջս տարածված մշուշին:  Այն իջնում էր դիմացի սարերից: Այնքան արագ էր իջնում, որքան որ կյանքն էր արագ փոխվում. Մեկ վայրկյան, մեկ ակնթարթ ու ամեն ինչ արդեն ուրիշ էր, ուրիշ էին մարդիկ, քաղաքը, ուրիշ էի նաև ես… Միայն մի հարց բարձր գոռաց իմ սրտում. <<Ինչու՞>>:  Ու պատասխանն էլ անհաս մի տեղից անհոգ հասավ ականջիս. <<Քանզի սերը տևում է երկու շաբաթ… >>

Եվ նորից քայլում էի անձրևի հետ: Անձրև էր, թեև աշուն չէր, սառն էր, թեև աշուն չէր: Տերևներ էլ չկայն՝ դեղնած ու մաշված: Հեռացել էի, թեև վերադարձիս ոչ ոք չէր սպասում:

***

Անցան օրերը, սահմանները՝ նույնպես: Տարածությունն էլ դարձավ այնքան չնչին: Իսկ ես թշվառ եմ այնքան, թշվառ այս անմեկին օրերի վազքում:

Ամառն էլ անցավ, աշունը եկավ. իմ գեղեցիկ աշունը՝ լուռ ու մենավոր: Աշունը եկավ, որ քայլի կողքիս, որ ամեն հարցիս նայի անխռով իր խոր հայացքով ու ամեն անգամ նույն սառը ձայնով ասի, որ սերը տևում է երկու շաբաթ:

…Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

(Վ. Տերյան, 1906)

One thought on “Մի կորած հիշատակարանից: Սերը տևում է երկու շաբաթ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s