Ստիպակ Ձուկը, կորցնելով իր վտառը և լողալով հոսանքի ուղղությամբ, հայտնվել էր սև ձկների վտառում: Վտառում լողում էր Սև Ձուկը: Սև Ձկան ներկայությոՍպիտակ Ձուկւնը տաքացնում էր օվկիանոսի սառը ջուրը. սառը ջուր, որ միայնության նման փշոտ է: Սև Ձկան հետ Սպիտակ Ձուկը սիրեց իր օվկիանոսը, լողաց վստահ ու չվախեցավ շնաձկներից: Գիշերները, երբ լիալուսնի շողերից մի քանիսը մի կերպ թափանցում էին օվկիանոսի այդ խորքը, երկու ձկները պառկում էին ջրիմուռներին ու Սև Ձուկը պատմում էր Սպիտակ Ձկանը ձկնորսների մասին, մյուս օվկիանոսների ու գետերի մասին: Նա պատմում էր, թե ինչպես մի անգամ՝ շնաձկից փախչելիս, դուրս էր թռել ափ մի քանի վայրկայով ու տեսել շատ մեծ ու բարձր ջրիմուռներ ու ոսկեգույն անհասկանալի փշրված քարեր: Մի ուրիշ ծեր ձուկ նրան ասել էր, որ դա ավազ է:

-Ես էլ եմ ուզում տեսնել ավազը ու մեծ ջրիմուռները,-ուրախացած ասած Սպիտակ Ձուկը:

-Եթե դու գնաս, դու էլ չես վերադառնա,-տխուր ասաց Սև Ձուկը:

-Իսկ եթե ես գնա՞մ,-հարցրեց Սպիտակ Ձուկը:

-Իմ սիրտը կցավա,-պատասխանեց Սև Ձուկը:

-Իսկ ի՞նչ է սիրտը,-հարցրեց Սպիտակ Ձուկը:

-Լսու՞մ ես այս ձայնը,-հարցրեց Սև Ձուկը,-դա իմ սիրտն է, երբ դու իմ կողքին ես:

Սպիտակ Ձուկը նայեց Սև Ձկանը:

-Ես պետք է գնամ, պետք է գտնեմ սպիտակ ձկներին: Բայց եթե դու ինձ հիշես ու չմոռանամ, ես ինձ միայակ չեմ զգա: Խնդրում եմ՝ սպասիր ինձ: Ես հետ կգամ: Չգիտեմ՝ ինչքան ժամանակ կանցնի, բայց անպայման կգամ,-ասաց Սպիտակ Ձուկը ու լողաց դեպի օվկանոսի անթափանց ջրերը:

Սև Ձուկը ամեն օր շարունակում էր լողալ, պառկել ջրիմուռներին ու լուսնի շողերին նայել, շարունակում էր ավազի ու մեծ ջրիմուռների պատկերը նորից իր մտքում կառուցել: Նա չգիտեր, թե քանի գիշերներ էր անցկացրել ջրիմուռներին պառկած, երբ Սպիտակ Ձուկը վերադարձավ:

-Ի՞նչ է փորագրված սրտի վրա, որ այսպես ցավում է,-հարցրեց Սպիտակ Ձուկը:

-Գուցե դա սե՞րն է,-ասաց Սև Ձուկը:

-Իսկ եթե սերն է, ապա ինչու՞ է ցավում, ինչու՞ է սիրտս անընդհատ ներքև ձգում,-հարցրեց Սպիտակ Ձուկը:

-Դու նույնպես զգու՞մ ես այն, ինչ ես եմ զգում,-հարցրեց Սև Ձուկը:

-Դու ինձ սպասու՞մ էիր,-հարցրեց Սպիտակ Ձուկը:

-Ոչ,-պատասխանեց Սև Ձուկը,-ես պարզապես քեզանից լավին չեմ հանդիպել:

-Իսկ եթե հանդիպեի՞ր:

-Քեզանից լավը չկա,-պատասխանեց Սև Ձուկը:

-Բայց չէ՞ որ օվկիանոսում այնքան շատ ձուկ կա:Սև Ձուկ

-Բայց չէ՞ որ ոչ մի ձուկը դու չես,-պատասխանեց Սև Ձուկը:

-Գուցե ես մնա՞մ,-հարցրեց Սպիտակ Ձուկը:

-Իսկ դու կկարողանա՞ս գնալ,-պատասխանեց Սև Ձուկը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s