Նրանք դեռ կան….

WP_20140614_008Նոյեմզար տատիկը ապրում է Գյումրիում: Նա այն տարիքում է, որ պետք է հոգ տանեն իր մասին ու խնամեն: Կար մի ժամանակ, երբ ուներ չորս զավակ, ամուսին  եւ բարեկեցիկ կյանք: Այդ ամենից հիմա մնացել են միայն 3 զավակների  և ամուսնու նկարները` պատից կախված, եւ ծայրահեղ չքավորություն:  Ճակատագրի հեգնանքով խնամքի եւ հոգատարության կարիք ունեցող այս ծեր կինը ստիպված է մոռանալ իր տարիքը և խնամել իր հասուն, բայց հաշմանդամ որդուն՝ միակին, ում ունի այս աշխարհում: Զավակները և ամուսինը մահացել են տարբեր դժբախ պատահարներից:

Նրանց շատ խղճուկ տուն զրկված է տարրական պայմաններից, նորմալ հագուստն էլ մոռացված անցյալ է: Խանութներում արդեն պարքով ոչինչ չեն տալիս՝ նույնիսկ հաց, իսկ նրանց երկուսի չնչին թոշակը չի բավարարում նույնսիկ հաշմանդամ որդու դեղերի համար:

Մի քանի օր առաջ էլ հարեւանությամբ ապրող դեռահաս տղան, լսելով տատիկի բարձր օգնություն կանչող գոռոցը, գնացել է և տեսել, թե ինչպես է հաշմանդամ որդին փորձում ինքնասպան լինել կախվելով: Տղան իջեցրել է նրան, բայց դա երաշխիք չի տալիս, որ ինքնասպանության փորձը նորից չի կրկնվի:

Նրանք դեռ շարունակում են ապրել՝ մոռացված աշխարհի ու մարդկանց կողմից, ովքեր կարող են օգնել այս ծարահեղ աղքատության եզրին հասած և հարևանների ողորմությամբ ապրող մարդկանց:

Նրանք ունեն օգնության կարքիք: Բոլոր նրանք,ովքեր ցանկանում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ կամ կարող են օգնություն առաջարկել,գրել gohar.ghalachyan@gmail.com:  WP_20140614_015WP_20140614_018 (1)WP_20140614_017    WP_20140614_011

Advertisements

Նա Էրիկն է…

Ծանոթացե՛ք: Նա էրիկն է: 11 տարեկան: Շատերն երևի արդեն ճանաչում են նրան:WP_20150304_031[1]

Կարծում եմ՝ երբ նա մեծանա, դառնալու է մեխանիկ. ամբողջ օրը խաղում է մեքենաներով: Բայց հիմնականում խաղում է իր հին մեքենայուվ, որից ոչ մի կերպ չի հրաժարվում՝ նույնիսկ մի քանի նոր մեքենաներ ունենալուց հետո: Չնայած նա բջջային հեռախոսներ էլ է շատ սիրում… Ժամանակը ցույց կտա: Բայց ինչ էլ որոշի դառնալ Էրիկը, վստահ եմ, որ լավ մարդ է դառնալու. նրա բարի աչքերից է  դա երևում:

Ես նաև վստահ եմ, որ Էրիկը լինելու է բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր կունենան իր կարիքը, ինչպես որ հիմա են շատ մարդիկ Էրիկի կողքին: Ի շնորհիվ այդ մարդկանց՝ Էրիկի բուժման համար հարկավոր գումարի զգալի մասը հավաքվել է: Մի քիչ էլ գթասրտություն ու ուշադրություն և Էրիկի բուժումը կդառնա ժամանակի խնդիր: Վստահ եմ, որ շուտով մեր մոլորակի վրա կավելանա ևս մի առողջ ու խելացի բալիկ:

Առողջությու՛ն քեզ, փոքրիկ:

Հ.Գ. Ցանկացած հարցով կարող եք կապվել Էրիկի մայրիկի /+37455906019/ կամ ինձ /gohar.ghalachyan@gmail.com/ հետ:

Հնարավոր է նաև բանկային փոխանցում Յունիբանկ ՓԲԸ  հետևյալ հաշվեհամարներին,
24100278629100 AMD
24100278629102 EUR SWIFT UNIJAM22
24100278629101 USD SWIFT UNIJAM22

Ստացող՝ մայրը՝ Կարինե Հայրապետյան

Էրիկի մասին այլ գրառումներ՝ https://goharghalachyan.wordpress.com/2014/09/23/908/

http://blognews.am/arm/news/218483/

Անին…. Ani

Find English version below, please!

Մենք բոլոր մարդկանցից ինչ-որ մի բան սովորում ենք…

Իսկ Անիից սովորում ենք ոչ միայն ուժեղ լինել, այլ նաև ճիշտ երկրպագու լինել: Նա կսովորեցի ինչպես լինել ֆուտբոլի ճիշտ երկրպագու և հատկապես իր սիրելի ֆուտբոլիսի՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի: Պաշտպաններ կամ կիսապաշտպաններ, հավաքականներ, ակումբներ… Ես այս ամենի մասին այդպես էլ ոչ մի պատկերացում չէի ունենա, եթե չլինեին Անիի ֆեյսբուքյան մշտական գրառումների ֆուտբոլի մասին: Բայց Անիի ամենաշատ գրառումները իր սիրելի ֆուտբոիսի մասին է:  Իսկ դուք ինչպե՞ս եք նշում ձեր սիրելի ֆուտբոլիսի ծննդյան օրը: Փոխու՞մ եք ֆեյսբուքի ձեր գլխավոր նկարը: Տեսեք, թե տասնիննամյա Անիին ինչպես է նշում այն…

Featured imageFeatured image

Եվ կարևոր չէ, որ խփված գոլերի ժամանակ Անին բարձր չի բղավում, բայց նրա աչքերն են փայլում, իսկ իր երազանքը՝ իր սիրելի ֆուտբոլիսի հետ մի նկար ունենալը կամ էլ նրա ստորագրությամբ մի շապիկ, դեռ մնում է անկատար: Կարևորն այն է, որ մենք դեռ շատ բան ենք սովորելու… Թեկուզ պարզապես մաքրություն:

Featured imageFeatured imageFeatured image

Անիի ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/ani.mkrtchyan.186

We learn from everyone, even a small thing…

From Ani we learn not only being strong, but also being a true fan. She will teach you how to be a true football fan and especially a true fan of her favorite football player and the midfielder of Armenian National Football Team Henrikh Mkhitaryan. Defenders or midfielders, national teams and clubs…. I would never have any understanding of all these if there were not Ani’s permanent Facebook posts about football.  But the majority of Ani’s posts is about her favorite football player.  How do you celebrate the birthday of you favorite football player?  Do you change your Facebook profile photo? Now look how 19 year-old Ani celebrates it.

Featured imageFeatured image

It is not important that Ani does not shout for every goal scored, instead of it her eyes shine brightly, and her only dream to have a photo with his favorite football player or a shirt with his signature, still remains unfulfilled. The most important thing is that we have so many things to learn from Ani…  At least just clearness…

Featured imageFeatured imageFeatured image

Ani’s Facebook profile: https://www.facebook.com/ani.mkrtchyan.186

Սպիտակ Ձուկ, Սև Ձուկ

Ստիպակ Ձուկը, կորցնելով իր վտառը և լողալով հոսանքի ուղղությամբ, հայտնվել էր սև ձկների վտառում: Վտառում լողում էր Սև Ձուկը: Սև Ձկան ներկայությոՍպիտակ Ձուկւնը տաքացնում էր օվկիանոսի սառը ջուրը. սառը ջուր, որ միայնության նման փշոտ է: Սև Ձկան հետ Սպիտակ Ձուկը սիրեց իր օվկիանոսը, լողաց վստահ ու չվախեցավ շնաձկներից: Գիշերները, երբ լիալուսնի շողերից մի քանիսը մի կերպ թափանցում էին օվկիանոսի այդ խորքը, երկու ձկները պառկում էին ջրիմուռներին ու Սև Ձուկը պատմում էր Սպիտակ Ձկանը ձկնորսների մասին, մյուս օվկիանոսների ու գետերի մասին: Նա պատմում էր, թե ինչպես մի անգամ՝ շնաձկից փախչելիս, դուրս էր թռել ափ մի քանի վայրկայով ու տեսել շատ մեծ ու բարձր ջրիմուռներ ու ոսկեգույն անհասկանալի փշրված քարեր: Մի ուրիշ ծեր ձուկ նրան ասել էր, որ դա ավազ է:

-Ես էլ եմ ուզում տեսնել ավազը ու մեծ ջրիմուռները,-ուրախացած ասած Սպիտակ Ձուկը:

-Եթե դու գնաս, դու էլ չես վերադառնա,-տխուր ասաց Սև Ձուկը:

-Իսկ եթե ես գնա՞մ,-հարցրեց Սպիտակ Ձուկը:

-Իմ սիրտը կցավա,-պատասխանեց Սև Ձուկը:

-Իսկ ի՞նչ է սիրտը,-հարցրեց Սպիտակ Ձուկը:

-Լսու՞մ ես այս ձայնը,-հարցրեց Սև Ձուկը,-դա իմ սիրտն է, երբ դու իմ կողքին ես:

Սպիտակ Ձուկը նայեց Սև Ձկանը:

-Ես պետք է գնամ, պետք է գտնեմ սպիտակ ձկներին: Բայց եթե դու ինձ հիշես ու չմոռանամ, ես ինձ միայակ չեմ զգա: Խնդրում եմ՝ սպասիր ինձ: Ես հետ կգամ: Չգիտեմ՝ ինչքան ժամանակ կանցնի, բայց անպայման կգամ,-ասաց Սպիտակ Ձուկը ու լողաց դեպի օվկանոսի անթափանց ջրերը:

Սև Ձուկը ամեն օր շարունակում էր լողալ, պառկել ջրիմուռներին ու լուսնի շողերին նայել, շարունակում էր ավազի ու մեծ ջրիմուռների պատկերը նորից իր մտքում կառուցել: Նա չգիտեր, թե քանի գիշերներ էր անցկացրել ջրիմուռներին պառկած, երբ Սպիտակ Ձուկը վերադարձավ:

-Ի՞նչ է փորագրված սրտի վրա, որ այսպես ցավում է,-հարցրեց Սպիտակ Ձուկը:

-Գուցե դա սե՞րն է,-ասաց Սև Ձուկը:

-Իսկ եթե սերն է, ապա ինչու՞ է ցավում, ինչու՞ է սիրտս անընդհատ ներքև ձգում,-հարցրեց Սպիտակ Ձուկը:

-Դու նույնպես զգու՞մ ես այն, ինչ ես եմ զգում,-հարցրեց Սև Ձուկը:

-Դու ինձ սպասու՞մ էիր,-հարցրեց Սպիտակ Ձուկը:

-Ոչ,-պատասխանեց Սև Ձուկը,-ես պարզապես քեզանից լավին չեմ հանդիպել:

-Իսկ եթե հանդիպեի՞ր:

-Քեզանից լավը չկա,-պատասխանեց Սև Ձուկը:

-Բայց չէ՞ որ օվկիանոսում այնքան շատ ձուկ կա:Սև Ձուկ

-Բայց չէ՞ որ ոչ մի ձուկը դու չես,-պատասխանեց Սև Ձուկը:

-Գուցե ես մնա՞մ,-հարցրեց Սպիտակ Ձուկը:

-Իսկ դու կկարողանա՞ս գնալ,-պատասխանեց Սև Ձուկը:

Նվիրենք Էրիկին կյանք…

Երբ առաջին անգամ հանդիպեցի Էրիկին,ով 10 տարեկան է, մտածեցի` նա կարող էր ստիպել, որ աշխարհը պտտվի: Այնքան էներգիայով լեցուն, մտերիմ ու հմայիչ… Միայն մի քանի վայրկյան անց հասկացա, որ նրան նախևառաջ պետք է հնարավորություն տալ ոտ99c0fdfa-92b3-4921-9be3-e84d2c569037_profileքի կանգնել: Մանկություն, որ անցել էր հիվանդանոցում և մի օր վիրահատվելու ու բուժվելու դեռ չկատարված երազանք…

Ծնվելուց երեք օր անց պարզվեց, որ Էրիկը ունի գլխուղեղի վնասվածք,

 

որը թույլ չի տալիս նրան զարգանալ մյուս երեխաների նման: Հաջորդ տասը տարիները լի էին սարսափով, հիվանդանոցներով և նրան օգնելու վերջին հույսերով: Բայց ամեն ինչ չէ, որ դեռ արված է: Էրիկը պետք է բուժում ստանա Գերմանիայում: Նրա ընտանիքը ֆինանսապես չի կարող դա անել: Էրիկի ընտանիքը կարողացել է հավաքել բուժման համար պահանջվող գումարի մի մասը:Այժմ նրանք ունենք  բոլորի աղոթքի և օժանդակության կարիքը:
Գլխի վնասվածքը վարակիչ չէ, իսկ ՍԵՐԸ… Վարակիչ է:

Հ.Գ. Ցանկացող հարցով կարող եք կապվել Էրիկի մայրիկի /+37455906019/ կամ ինձ /gohar.ghalachyan@gmail.com/ հետ:

Հնարավոր է նաև բանկային փոխանցում Յունիբանկ ՓԲԸ  հետևյալ հաշվեհամարներին,
24100278629100 AMD
24100278629102 EUR SWIFT UNIJAM22
24100278629101 USD SWIFT UNIJAM22

Ստացող՝ մայրը՝ Կարինե Հայրապետյան

********

When I met Eric for the first time, I thought he could make the world go round.  So energetic, friendly and charming.. Only a few moments later I realized that at first we must give him the opportunity to stand on his feet firmly. Childhood spent at hospital and yet not realized dream of being operated and cured one day. Not the best reality.

After three days from his birth it turned out that Eric had brain damage which did not allow him to develop like other children.  The next ten years was full of harrow, hospitals and last hopes of trying to help him. But still not many everything are done. Eric must get treatment in Germany. His family can not afford it. The family was able to raise the part of the sum needed. They still need the rest to help their little prince to overcome this and have a real teenager life.  They need everyone’s prayer and support.

Brain damage is not infectious, but LOVE is…..

P.S. You can contact Eric’s mother/+37455906019/  or write me a letter /gohar.ghalachyan@gmail.com/ with any question.

Account for bank transfer:

For transfers in EUR
Intermediary bank
Commerzbank AG, Frankfurt
Swift: Cobbadeff
Beneficiary’s bank -Unibank Armenia. Swift- UNIJAM22
Bebeficiary – Karine Hayrapetyan
EUR account NO-24100278629102

For transfers in USD
Intermediary bank
Deutche Bank trust company Americas, New York
Swift- BKTRUS33
Beneficiary’s Bank- Unibank Armenia – Swift-UNIJAM22
Beneficiary- Karine Hayrapetyan
USD account NO-24100278629101

 

Քսան տարեկանում

Տարօրինակ տարիք է քսանը… Այլևս դեռահաս չենք, բայց բավականին հասուն էլ չենք:

Քսան տարեկում մենք զգում ենք, սիրահարվում ենք, լացում ենք ու վախենում, փախնում, երես ենք թեքում մեկս մյուսից: Քսան trտարեկանում հիասթափվում ենք և հիասթափեցնում, բարկացնում ենք ու բարկանում, ստում ենք ու մեզ էլ են ստում, քանի որ քսան տարեկան ենք դեռ:

Այն, ինչ կորցնում ենք քսան տարեկանում այլևս երբեք հետ չենք բերում՝ հավատը և վստահությունը մարդկանց հանդեպ, մոտ ընկերոջը, անկեղծ զրույցները…

Կորցնում ենք երազանքները ու մնում միայնակ մեր դատարկության հետ: Քսան տարեկանում մենք կոտրվում ենք, ցավ ենք զգում, սայթաքում ենք ու ընկնում, հաճակ նաև ծնկի գալիս…

Բայց չնայած այդ ամենին քսան տարեկանում որոշում ենք ոտքի կանգնել, գրկել աշխարհը ու առաջ գնալ: Քսատ տարեկանում տոնում ենք մեր առաջին լուրջ հաղթանակը և որոշում, որ ինչ էլ լինիր, երբեք չեն կանգնելու:

Քսան տարեկանում գիշերը չենք սիրում, քանի որ այն մութ է, ցուրտ ու երկար: Եվ միայն քսանհինգում ենք հասկանում, որ մթության մեջ են ամենագեղեցիկ աստղերը երևում:

Մի կորած հիշատակարանից: Սերը տևում է երկու շաբաթ

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ…
Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
Հեռանալ…

(Վ. Տերյան, 1908թ. )

28.07.2013

Գանձան արդեն մարդաշատ էր դառնում: Որոշեցի հեռանալ… Այս անգամ էլ Գանձայից: Կիսասառած իմ ուղեղը ինձ առաջնորդեց անծանոթ մի ճանապարհով, որն իր վերջնակետը գտավ Փարվանայի սառը ափին:  Ինձ բնավ չէր հուզում ոչ ցուրտը, որը գնալով սաստկանում էր, ոչ էլ անձրև… Նստեցի ափին, հանեցի պայուսակիցս Տերյանի <<Մշնթաղի անուրջները>> ու սկսեցի կարդալ:

Տերյանին հասկանալու համար սա էր լավագույն տեղը: Հեռվից երևում էր Գանձան, ականջիս էլ Փարվանան էր ինչ-որ բան պատմում առանց դադարի ու անշտապ: Շուրջս Տերյանի սիրելի խաղաղ երեկոն էր, մթնշաղը , ուղիները՝ ժապավենի նման, անուշ նիրհող երկիրն ու երկինքը… Իսկ ո՞րտեղ եմ ես ինքս ինձ հասկանալու: Կգա՞ այդ օրը:

Աշուն չէր, բայց անձրև էր՝ պաղ, միապաղաղ…. Հիվանդ հոգուս ցավը բթացել էր, կամ գուցե դա այն մեծ տարածությունն էր, որ չէր թողնում զգալ այն: Բայց ես դեռ հիշում էի, հիշում էի այն, ինչից հեռացել էի…  Հեռացել էի կիսատ ասված խոսքերը, կիսատ մնացած մտքերից, կիսատ հույսերից ու իմ կիսատ աշխարհից: Իմ վերհուշի մեջ դրանք թաքնվել էին ու դողում էր այն վախով, որ կարող էին ջնջվել առհավետ: Եվ թող ասեին մարդիկ, որ անտարբեր էի, անուշադիր,  թող ասեին, որ անհոգի էի ու պարզապես լքել էի…

Փարվանա լիճ

Սառած ոտքերս գրեթե չէի զգում, բայց, նստած լճի ափին՝ քամուն դեմ հանդիման, շարունակում էի կարդալ… Քամին երբեմն իր հետ բերում էի լճի սառը կաթիլները, որոնք մեկ առ մեկ դիպչում էին գրքի էջերին ու այդտեղ էլ գտնում իրենց փոքր թռիչքի վերջին հանգրվանը: Չկար միաձայն ու աղոտ իմ առօրյան: Միայն Տերյանական կախարդական խոսքերն էին սահում իմ ուղեղում: Ես դեռ չգիտեի, որ այդ օրվանից այլևս ի զորու չէի լինելու գրել, մտածել… Իսկ եթե մտածեի էլ, ապա միայն Տերյանական մտքերով ու խոսքերով: Այդ սառը ջրից ահավոր միայն մենություն էր… Իսկ ես կորած էի, կորած… Գտնել պետք չէր ինձ:

Երբ ես հեռանամ, ինձ կմոռանան: Եվ թող մոռանան: Թող այդպես միշտ էլ մնամ հեռավոր, օտար բոլորին և այնքան ծանոթ: Թող որ ես չզգամ, որ փնտրել են ինձ, լսել իմ մասին կամ գուցե հիշել: Եվ անթափանց այդ ալիքներում էր, որ պետք է մեռներ իմ հույսը՝  այդպես էլ չհասցնելով ապրել:

Անանց էր օրը, թախիծն էլ՝ անսպառ: Աչքրես կտրեցի գրքից ու նայեցի շուրջս տարածված մշուշին:  Այն իջնում էր դիմացի սարերից: Այնքան արագ էր իջնում, որքան որ կյանքն էր արագ փոխվում. Մեկ վայրկյան, մեկ ակնթարթ ու ամեն ինչ արդեն ուրիշ էր, ուրիշ էին մարդիկ, քաղաքը, ուրիշ էի նաև ես… Միայն մի հարց բարձր գոռաց իմ սրտում. <<Ինչու՞>>:  Ու պատասխանն էլ անհաս մի տեղից անհոգ հասավ ականջիս. <<Քանզի սերը տևում է երկու շաբաթ… >>

Եվ նորից քայլում էի անձրևի հետ: Անձրև էր, թեև աշուն չէր, սառն էր, թեև աշուն չէր: Տերևներ էլ չկայն՝ դեղնած ու մաշված: Հեռացել էի, թեև վերադարձիս ոչ ոք չէր սպասում:

***

Անցան օրերը, սահմանները՝ նույնպես: Տարածությունն էլ դարձավ այնքան չնչին: Իսկ ես թշվառ եմ այնքան, թշվառ այս անմեկին օրերի վազքում:

Ամառն էլ անցավ, աշունը եկավ. իմ գեղեցիկ աշունը՝ լուռ ու մենավոր: Աշունը եկավ, որ քայլի կողքիս, որ ամեն հարցիս նայի անխռով իր խոր հայացքով ու ամեն անգամ նույն սառը ձայնով ասի, որ սերը տևում է երկու շաբաթ:

…Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

(Վ. Տերյան, 1906)